Կարևոր իրադարձություններ

Իրավապահ համակարգը առաջնահերթ պետք է խորն ու արմատական վեթինգի ենթարկել. Արթուր Սաքունց

01 Հոկտեմբեր, 2019 12:30
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Իրավապահ համակարգը առաջնահերթ պետք է խորն ու արմատական վեթինգի ենթարկել. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրավապահ համակարգը առաջնահերթ պետք է խորն ու արմատական վեթինգի ենթարկել, դրանում որևէ կասկած չկա ու չպետք է լինի։

Հատկապես այդ համակարգերը, իրենց բովանդակությամբ և գործելակերպով, չեն համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին։

Բնականաբար, վեթինգի պետք է ենթարկվի ողջ պետական ապարատը, բայց հաշվի առնելով գոյություն ունեցած և ունեցող մարտահրավերները, որոնք իրենց բովանդակությամբ ու բնույթով մաֆիոզ ու քրեական են, առաջնահերթ է հենց իրավապահ ողջ համակարգի(դատարան, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, ՔԿՀ, ԴԱՀԿ, ՊԵԿ) վեթինգը։

Հատային լուծումները խիստ խոցելի են ու ավելի վտանգավոր, մանիպուլիացվելու և շահարկումների ենթարկվելու տեսակետից, որոնք իրենց հերթին են դառնում լրացուցիչ խոչընդոտող գործոններ ժողովրդավարական և իրավական, ինքնիշխան պետության վերականգնման գործընթացին։

Հապաղել ու ուշացնել պետք չի։

 

Լրահոս

Դիտել ավելին