Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության աշխատակցի դին

01 Հոկտեմբեր, 2019 11:55
Հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության աշխատակցի դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 30-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Ժամը 03:00-ի սահմաններում նշված ենթակայանի շտապօգնության թիվ 61 խումբը ահազանգել է Շենգավիթի ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել է Արտաշատի խճուղի 50/2 հասցե՝ «Սպայկա» ընկերության ջերմոցներ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Վիգեն Ղ.-ն է, ով աշխատում էր «Սպայկա» ընկերությունում: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին