Կարևոր իրադարձություններ

Մահացել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

01 Հոկտեմբեր, 2019 11:05
Մահացել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Ժամեր առաջ կյանքից հեռացավ կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը: 

«Արտո Չաքմաքչյանը ձեւավորել է իմ՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը՝ թողնելով գրություն, որն ինձ համար ամենակարեւոր ցուցիչն ու գնահատականն է: Կոմիտասն իր ստեղծագործության գլխավոր թեման է եղել...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին՝ հայտնելով քանդակագործի մահվան բոթը:

Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թ. Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում է առ այսօր։ 1978 թ-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

 

Լրահոս

Դիտել ավելին