Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ»․ ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ. «Ժողովուրդ»

01 Հոկտեմբեր, 2019 09:02
 «Հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ»․ ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ո՞ր դատավորին տրամադրել ոստիկանների հսկող խումբ, որին ոչ: Ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժած դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:

Ոստիկանությունը, սակայն, ինչպես armlur.am-ն է տեղեկացնում, Դատական դեպարտամենտի դիմումով Դանիբեկյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանության աշխատակիցներ է տրամադրել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սա հարցի իրավիճակային լուծում է համարել: Ասել է. «Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն՝ հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ այն բանից` դատավորի կայացրած ակտը ձեր դուրը եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի»: Այդ երկու անձը, ըստ Վարդազարյանի, այնքան են մոտեցել դատավորին, որ կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին