Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է. «Իրատես»

01 Հոկտեմբեր, 2019 08:39
ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է. «Իրատես»

«Երբ ԱԺ-ում գրա­դա­րա­նը տե­ղա­հան ա­րե­ցին և «աք­սո­րե­ցին» ներք­նա­հար­կի մի խուլ ան­կյուն, եր­կար ժա­մա­նակ չէին բա­ցա­հայ­տում, թե ինչ է լի­նե­լու այդ սե­նյա­կում։ Պարզ­վեց՝ գրա­դա­րա­նի տե­ղում լի­նե­լու է նոր բա­ժին՝ փոր­ձա­գի­տա­կան և վեր­լու­ծա­կան վար­չու­թյուն, ո­րի մեջ են մտ­նում պե­տաի­րա­վա­կան, սո­ցիալ-կր­թա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան օ­րեն­սդ­րա­կան, ֆի­նան­սատն­տե­սա­գի­տա­կան փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի և մո­նի­թո­րին­գի ու տե­ղե­կատ­վա­կան բա­ժին­նե­րը։ Բա­ցա­ռու­թյամբ վեր­ջի­նի, մյուս­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը նախ­կի­նում ի­րա­կա­նաց­րել են հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի փոր­ձա­գետ­նե­րը։ Հարց՝ ու­րեմն ին­չո՞ւ ա­ռան­ձին վար­չու­թյուն ստեղ­ծել, ե­թե այդ աշ­խա­տանք­նե­րը, այս­պես թե այն­պես, կա­նո­նա­կարգ­վել են ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում։

Ի դեպ, ԱԺ աշ­խա­տա­կազ­մի կա­ռուց­ված­քից գրա­դա­րանն իս­պառ վե­րաց­ված է, այն միայն ձևա­կա­նո­րեն է տեղ զբա­ղեց­նում խոր­հր­դա­րա­նի կայ­քի գլ­խագ­րե­րում։ Սա­կայն գրա­դա­րա­նի տխուր ճա­կա­տա­գի­րը այս­քա­նով չի սահ­մա­նա­փակ­վում, կր­ճատ­վել է բաժ­նի գրե­թե կե­սից ա­վե­լին, մնա­ցել են ըն­դա­մե­նը եր­կու աշ­խա­տա­կից։ Ստաց­վում է՝ խոր­հր­դա­րա­նին գրա­դա­րան պետք չէ, ո՞վ է գիրք կար­դա­ցո­ղը կամ օ­րեն­սդ­րա­կան, քա­ղա­քա­կան, ի­րա­վա­բա­նա­կան, դի­վա­նա­գի­տա­կան, ազ­գա­մի­ջյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, տն­տե­սա­գի­տու­թյա­նը, պատ­մա­կան, մի­ջազ­գա­յին հար­բե­րու­թյուն­նե­րին, մար­դու ի­րա­վունք­նե­րին նվիր­ված նյու­թեր, մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րեր ու­սում­նա­սի­րո­ղը։ Շեն կե­նա Ֆեյս­բու­քը իր վիր­տուալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, գրա­դա­րա՞նն ում է պետք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին