Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կստորագրվի Երևանում

29 Սեպտեմբեր, 2019 13:10
ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կստորագրվի Երևանում

Այսօր` սեպտեմբերի 29-ին, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելու է  ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:

Նա նշեց նաև, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երեւանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ ԵՏՄ եւ նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր:

«Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության ընթացքում: Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ  արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ եւ Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին