Կարևոր իրադարձություններ

Վհատված տիկինը պետք է լռի. Ռուստամ Բադասյանը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին

29 Սեպտեմբեր, 2019 10:55
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Վհատված տիկինը պետք է լռի. Ռուստամ Բադասյանը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում պատասխանել է Արփինե Հովհաննիսյանի գրառմանը.

Լրագրողներին զանգելու և իրեն հարց ուղղելու խնդրանքով հանդես գալու և ոգևորված բառակույտ արտահայտելու նուրբ արվեստը:

Մարդկայնորեն հասկանում եմ տիկնոջը՝ ձախողված արդարադատության համակարգ, զրո բարեփոխում, միջազգային կառույցների կողմից բացասական գնահատականներ: 

Նաև հասկանում եմ, որ միջազգային կառույցներին Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ որևէ բացասական գնահատական տալու չհաջողված փորձերը վերջնականապես վհատեցրել են տիկնոջը և այդ տիկինն, այլևս որևէ փաստարկ չունենալով անդրադարձել է նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իմ՝ բանակից ազատման թեմային: Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը: Այս ամենից հետո, երբ որևէ արձագանք չկա, կրկին ու կրկին շահարկվում է բանակից ազատվելու օրինականությունը, հասկանում եմ թե որքան այլ բան փնտրել-գտնելու ձախողված փորձեր են եղել: 

Հ.Գ. Կարծում եմ, որ կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն ԼՌԻ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին