Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանը թույլ է տրվել էական կարգապահական խախտում. ԱՆ

27 Սեպտեմբեր, 2019 12:47
Հրայր Թովմասյանը թույլ է տրվել էական կարգապահական խախտում. ԱՆ

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն հանգուցալուծելու նպատակով Դատաիրավական բարեփոխումների շրջանակում դրված ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու գաղափարը հիմնված է կամավորության սկզբունքի հիման վրա։
Այս մասին այսօր մեկնարկած դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության թեմայով հրավիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործառույթների լեգիտիմության վերաբերյալ ԱԺ-ում սկսված գործընթացներին՝ նախարարը նշեց, որ ըստ էության՝ ԱԺ-ն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից օգտվելով՝ ներկայացրել է համապատասխան դիմում։

«Գործընթացը, ենթադրում եմ, որ քննություն է ընթանալու ՍԴ-ի ներսում։ ԱԺ-ի ներկայացրած փաստաթղթում ներկայացված հիմնավորումները, թե ինչն են ԱԺ-ում դիտում որպես խախտում՝ ես նույնպես կարդացել եմ։ Իմ կարծիքով՝ այստեղ կան խնդիրներ։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է ողջամիտ ենթադրություն՝ որոշակի հիմնավորումներով, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում»,-ասաց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին