Կարևոր իրադարձություններ

Փախուստ բանտից․ ինչպե՞ս են մի խումբ իրանցիներ փորձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմել․ «Ժողովուրդ»

26 Սեպտեմբեր, 2019 09:53
Փախուստ բանտից․ ինչպե՞ս են մի խումբ իրանցիներ փորձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի խումբ իրանցիներ փորձել են քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմել, սակայն փորձը ապարդյուն է եղել: Մասնավորապես նախաքննական մարմինը այս արարքի համար Համիդ Ալիի Սադեղփուրիին մեղադրանք է առաջադրել, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պահվող մի խումբ կալանավորված եւ դատապարտված անձանց` Արաշ Ազիզմորադի Նեմաթիի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի, Մորտեզա Ակբարի Հասսանիի, Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշի, Ալինաղի Թաղի Հասանիի, Ալեքս Ալբերտի Ավասաֆի եւ Հոսեյն Ռեզայի Մոհամմադիղահրուդիի հետ փորձել են փախուստի դիմել կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պահելու վայրից, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել փախուստի փորձի համար եւ գործով նախաքննության ավարտ հայտարարվել:

Նկատենք, որ սա միակ փորձը չէ, որ վերոնշյալ անձինք փորձել են քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարել: Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը դեռեւս 2018 թվականին քրեակատարողական հիմնարկից եւս մեկ փախուստի փորձի առթիվ հարուցել էր քրեական գործ, խմբի կազմում վերոնշյալ անձինք դարձյալ կային: Ասել է թե` այս խմբի անդամները պարբերաբար փորձեր են կատարում քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմել, եւ, ահա, երկրորդ փորձն էլ ձախողվել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին