Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը. «Փաստ»

26 Սեպտեմբեր, 2019 09:51
Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Հրաչյա Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակաված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Այվազյանը հայտարարագրել է « T O Y O T A COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 000 000 ՀՀ դրամ և 12 500 ԱՄՆ դոլար: Հ. Այվազյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 9 731 000 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից 6 475 000 ՀՀ դրամը գոյացել է գույքի վաճառքից, իսկ 3 256 000 ՀՀ դրամը՝ կենսաթոշակից:

 

Հրաչյա Այվազյանը 2016-2017թթ. եղել է Շիրակի կայազորի զինվորական դատախազը: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին