Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Սահակյանը նոր կուսակցություն կհիմնի Արցախում.«Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2019 08:31
Գրիգոր Սահակյանը նոր կուսակցություն կհիմնի Արցախում.«Հրապարակ»

Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում  կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:

Նրա ղեկավարած զորամասն Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն էր, որից հետո նա պարգեւատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Սահակյանը մասնակցում էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին եւ 2-րդ տեղը գրավեց՝ մոտ 5 հազար ձայնով (հաղթեց իշխանական թեկնածուն): Այժմ Սահակյանը շրջանային այցեր է կատարում:

 

Լրահոս

Դիտել ավելին