Կարևոր իրադարձություններ

Արմավիրում բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ - 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները

25 Սեպտեմբեր, 2019 12:33
Արմավիրում բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ - 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ-66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին