Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին. Կստեղծվի խորհրդարանական խումբ. «Հրապարակ»

25 Սեպտեմբեր, 2019 09:22
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին. Կստեղծվի խորհրդարանական խումբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին եւ Գեւորգ Գորգիսյանին:

Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տեւել է 5-10 րոպե, ԱԽ քարտուղարն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին