Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի միջադեպից հետո թեժ մթնոլորտը չի հանդարտվում. «Ժողովուրդ»

25 Սեպտեմբեր, 2019 08:18
Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի միջադեպից հետո թեժ մթնոլորտը չի հանդարտվում. «Ժողովուրդ»

«Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել: Բանն այն է, որ զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջև: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզում իրավիճակը հարթելու համար ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել մայրաքաղաք Երևանից խումբ ուղարկել: Թե ինչով կավարտվեն բանակցությունները, դժվար է ասել, քանի որ քրեական գործի քննության ընթացքը չի բավարարում զինվորական կողմին, որտեղ քարով գլխին հարվածելու մա­սով, ըստ էության, դեռ ոչինչ չի քննվել: 

Ի՞նչ խումբ է ՊՆ-ից գործուղվել Վայոց ձոր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ ՊՆ մամու­լի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, թե միշտ էլ զորամասեր այցելություններ լինում են, դրանք բնական գործընթացներ են և հատուկ ինչ-որ բանի հետ կապել պետք չէ: 

Հավելենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է, որ թեև ինքը զինվորականի ծեծի հետ կապ չունի, բայց միջադեպի պատճառով հրաժարվում է մարզպետի պաշտոնից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին