Կարևոր իրադարձություններ

ՔԿ-ն Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին մանրամասներ հայտնած ԶԼՄ-ներին գրություն է ուղարկել

24 Սեպտեմբեր, 2019 13:37
Հեղինակ՝ Նաիրա Հարությունյան
ՔԿ-ն Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին մանրամասներ հայտնած ԶԼՄ-ներին գրություն է ուղարկել

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր հրապարակված երկու հոդվածների առթիվ գրություն են ուղարկել նշված լրատվամիջոցներին:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին՝ պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին