Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

24 Սեպտեմբեր, 2019 12:48
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծին։

Մինչ քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագիծը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին