Կարևոր իրադարձություններ

F-35 կործանիչների և Patriot համակարգերի մասին նոր առաջարկ՝ Թուրքիային

24 Սեպտեմբեր, 2019 12:36
F-35 կործանիչների և Patriot համակարգերի մասին նոր առաջարկ՝ Թուրքիային

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ։ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ամերիկացի դեսպանը բանավոր կերպով թուրքական կողմին է ներկայացրել ԱՄՆ –ի նոր առաջարկը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Թուրքիայի համար նվազեցնել ալյումինի և պողպատի մաքսատուրքը, երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Այդ նպատակով առաջիկայում գրավոր կերպով կկազմվի և Թուրքիային կներկայացվի ԱՄՆ-ի հեղինակած նոր «ազատ առևտրի փաթեթը»։

Փաթեթում բացի վերը նշված հարցերից տեղ կգտնի նաև Թուրքիային ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցը: Նաև F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները կլինեն։ Ամերիկյան կողմի  բանավոր այս առաջարկի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
 

Լրահոս

Դիտել ավելին