Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն ներմուծողների

07 Հոկտեմբեր, 2015 14:08
Ի գիտություն ներմուծողների

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ 2016 թվականին ՀՀ տարածք երրորդ երկրներից հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկրողների ցանկում ընդգրկվելու և մեկանգամյա ներմուծման լիցենզիա ստանալու համար: Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալներին համապատասխան: 2016 թվականի համար թույլատրելի ծավալ է սահմանված 11 միավոր: Հայաստանի Հանրապետության տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1488-Ն որոշմամբ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն հետևյալ հեռախոսահամարով` 011 23-55-02:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին