Կարևոր իրադարձություններ

Հայկ Հարությունյանի մահը որակվել է որպես ինքնասպանություն

24 Սեպտեմբեր, 2019 10:31
Հայկ Հարությունյանի մահը որակվել է որպես ինքնասպանություն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է: Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:

 

Լրահոս

Դիտել ավելին