Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահի պաշտոնի համար է պայքարում. «Իրատես»

24 Սեպտեմբեր, 2019 09:41
Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահի պաշտոնի համար է պայքարում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին ժամանակին ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել Հրայր Թովմասյանը և ցայս «порядочный» մարդու համբավ ուներ, վերջին շրջանում գերակտիվ պահվածք է որդեգրել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործում` ցուցանելով, որ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանի քավորն է (Վարդանյանի քավորն էլ ՍԴ դատավոր Արամ Դիլանյանն է, իսկ սանիկը` Արարատ Միրզոյանը), որ Հրայր Թովմասյանը ականջալուր չի եղել ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմումին, ու որ` Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու մասին օրինագիծը ամենաարդար բանն է աշխարհում:

Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի. «Վահե Գրիգորյանն այլևս իշխանությունների ֆավորիտը չէ, նա իշխանություններին մի շարք հարցերով «подстава» է արել, իսկ Վ. Վարդանյանը հասկանում է դա»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին