Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀԿ-ի գնացքը գնացել է. «Հրապարակ»

24 Սեպտեմբեր, 2019 08:35
ՀՀԿ-ի գնացքը գնացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետև միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում և Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Իսկ վերջում, ինչպես Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ Հաղպատի ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են մասնակցել։

Թեև ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են եղել բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, բայց, մեր տեղեկություններով, շատերը չեն մասնակցել, քանզի կարծում են, որ ՀՀԿ-ի գնացքն արդեն գնացել է, և չեն ցանկանում վտանգել իրենց։

Արդյունքում ստացվել է այնպես, որ միայն Լոռու կառույցն է ղեկավար կազմի հետ մասնակցել։

Վահրամ Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել, իրենք 300 հոգանոց միջոցառում են կազմակերպել՝ հաշվի առնելով սրահի սահմանափակ տարածքը, սակայն միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 կուսակցական․ «Բոլոր մարզերից հավասարաչափ հրավիրել ենք, բացականեր էլ չենք ունեցել։ Այո, ճաշն անցկացրել ենք Հաղպատում, տեղը սահմանափակ էր, դրա համար էլ քիչ էինք հրավիրել՝ 300 հոգի, միայն Իջևանի կառույցի հետ կապված խնդիր կար, ավտովթարի պատճառով զանգեցին-ասացին, որ կուշանան»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին