Կարևոր իրադարձություններ

Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու. «Ժողովուրդ»

24 Սեպտեմբեր, 2019 08:11
Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու. «Ժողովուրդ»

«ՌԴ նախագահը կժամանի Երևան: Վլադիմիր Պուտինը Երևան կգա հոկտեմբերի մեկին, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:

 ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշ­խատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու: Դեռևս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին, նրանք մտադիր են գազի գինը բարձ­րացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում թիվը էլի մեծանա: 
Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաև Ռուսական երկաթուղու ապագա­յի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է՝ հազարից ավելի հայկա­կան բեռնատարներ մնացել են այս անցակետում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին