Կարևոր իրադարձություններ

Կեղծ 20-հազարանոց թղթադրամով առևտրի դեպք է բացահայտվել

23 Սեպտեմբեր, 2019 23:28
Կեղծ 20-հազարանոց թղթադրամով առևտրի դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 20-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել Կոմիտասի պողոտայում գտնվող թերթի կրպակի մի վաճառող եւ հայտնել, որ քիչ առաջ կրպակից ծխախոտ գնելիս անհայտ անձը վճարել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գնորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ քաղաքացի 42-ամյա հայուհին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին