Կարևոր իրադարձություններ

Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Երևան. ՌԴ ԱԳՆ

23 Սեպտեմբեր, 2019 20:34
Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Երևան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են դաշնակցային հարաբերությունները։ Քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», - ըստ ՌԻԱ Նովոստիի ասել է Ռուդենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին