Կարևոր իրադարձություններ

60-ամյա տղամարդը տասնյակ ծառեր է հատել Եղեգնուտում (տեսանյութ)

23 Սեպտեմբեր, 2019 19:29
60-ամյա տղամարդը տասնյակ ծառեր է հատել Եղեգնուտում (տեսանյութ)

Ապօրինի ծառահատման դեպքի հերթական բացահայտումը, որի մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Պատմում է նման մի  դեպքի մասին, որը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով:

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր: Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:

Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3 խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:

Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին