Կարևոր իրադարձություններ

Լարսի անցակետի հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից

23 Սեպտեմբեր, 2019 18:52
Լարսի անցակետի հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից

Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ նախարարությունը կապի մեջ է անցակետի գործընկերների հետ:

«Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներինՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետև խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է Օհանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին