Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 1 կգ ոսկի է հայտնաբերվել

23 Սեպտեմբեր, 2019 18:19
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 1 կգ ոսկի է հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե իրեր, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ  արծաթե զարդերի մասին է:

Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար):

Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին