Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է կանաչ, փոշենման զանգվածով ծխախոտատուփ

23 Սեպտեմբեր, 2019 18:09
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է կանաչ, փոշենման զանգվածով ծխախոտատուփ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ և ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին