Կարևոր իրադարձություններ

Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

23 Սեպտեմբեր, 2019 16:47
Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ոչ-ոքի գրանցեց:

Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, գրանցվեց ոչ-ոքի:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին