Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորում բացվել է Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

23 Սեպտեմբեր, 2019 16:44
Եղեգնաձորում բացվել է Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում պաշտոնապես բացվել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հյուպատոսի գրասենյակը կշարունակի Ղազախստանի դեսպանատան քաղաքականությունը` նոր երանգներ հաղորդելով երկու երկրների միջև տնտեսական, մշակույթային և սոցիալական կապերին: 

ՀՀ-ում Ղազախսատանի դեսպան Թիմուր Ուրազաևը ողջունելով ներկաներին նշեց, որ նորաբաց հյուպատոսության գործունեությունը նախևառաջ իրավական օգնություն կցուցաբերի Ղազախստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում, բացի այդ, այն կօգնի նաև Հայաստանի քաղաքացիներին ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես՝ բիզնեսի և մշակույթի ոլորտների վերաբերյալ:

«Այս կառույցի բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում: Հյուպատոսությունը գործունեություն կծավալի ինչպես երկու երկրների, այնպես էլ առանձին շրջանների և բնակավայրերի միջև»,-նշեց դեսպանը:

ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը նշեց, որ հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջև շփումների զարգացմանը:

«Մենք մեր գործունեությամբ կփորձենք նոր ազդակ հաղորդել երկու երկրների և մեր եղբայրական ազգերի միջև համագործացկությանը»,- ասաց ՀՀ- ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը՝ նշելով, որ հյուպատոսության կարճաժակմետ նպատակն է նոր ոչ ստանդարտ որոշումների կայացումը, քանի որ զարգացող աշխարհում միասին կարելի է հաղթահարել նոր մարտահրավերները, գտնել համագործակցության նոր ուղիներ՝ ստեղծված հարաբերություններին տալով նոր ուժ ու եռանդ:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսութան բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու և ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին:

«Այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետևողական և նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք»,- ասաց Տրդատ Սարգսյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին