Կարևոր իրադարձություններ

«Կարծում եմ՝ հենց այն աղմուկն է, որը հիմա կա՝ ազատման հետ կապված, տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»

23 Սեպտեմբեր, 2019 15:51
«Կարծում եմ՝ հենց այն աղմուկն է, որը հիմա կա՝ ազատման հետ կապված, տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»

Հատկապես այն փոփոխություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը կամ ազատվելը, պետք է բնականոն երևույթ լինեն, ես աղմակահարույց որևէ բան չեմ տեսնում՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը ,այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կարծում եմ՝ հենց այն աղմուկն է, որը հիմա կա՝ ազատման հետ կապված, տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ ինչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը՝ ասելով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե  հանկարծ ինքն էլ սկսի խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ թե՛ Կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն։

«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը պետական գաղտիք չի պարունակում և ներկայացնում է  հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին