Կարևոր իրադարձություններ

19-ամյա զինծառայողը, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

23 Սեպտեմբեր, 2019 15:10
19-ամյա զինծառայողը, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին