Կարևոր իրադարձություններ

Avira ընկերության մասնագետները հայտնել են, թե որոնք են «ամենավտանգավոր» գաղտնաբառերը

23 Սեպտեմբեր, 2019 14:55
Avira ընկերության մասնագետները հայտնել են, թե որոնք են «ամենավտանգավոր» գաղտնաբառերը

Հակավիրուսներ մշակող գերմանական հայտնի Avira ընկերության մասնագետները հայտնել են, թե որոնք են համարվում ամենավտանգավոր գաղտնաբառերը «խելացի» գաջեթների և ցանցային այլ սարքերի գործածման ժամանակ, գրում է РИА Новости-ն` հղում անելով ընկերության կայքում հրապարակված տեղեկատվությանը:

Փորձի համար մասնագետները չարագործների համար «խայծ» են ստեղծել, որոնք տարբեր գաջեթներից եկող ազդանշանի իմիտացիա են ստեղծել: Հաքերները փորձել են հասանելիություն ստանալ դրանց` օգտագործելով մուտքի և գաղտնաբառի ցանկացած համադրություն: Դրանից հետո ընկերությունը վերլուծության է ենթարկել ամենահաճախակի օգտագործվող համադրությունները: Փորձին «մասնակցել» է ավելի քան 14 հազար անձ:

Պարզվել է` 25,6 տոկոս դեպքերում հաքերները մուտքի և գաղտնաբառի դաշտերը դատարկ են թողել: Ըստ տարածվածության մակարդակի` հաջորդ տեղը զբաղեցրել են այն համադրությունները, որոնք մուտքագրվում են դեռևս սկզբնական փուլում, այսինքն` «admin/QWestM0dem» և «admin/airlive» համադրությունը (24%): Երրորդ տեղն են զբաղեցրել «admin/admin», «support/support» և «root/root» ստանդարտ համադրությունները (23,4%):

Avira-ի մասնագետների կարծիքով` ոչ անվտանգ գաղտնաբառերի խնդիրն առաջանում է ոչ թե օգտատերերի, որոնք ծուլանում են փոխել ստանդարտ համադրությունները, այլ սարքերի արտադրողների մեղքով: Մասնագետները նշել են, որ մարդիկ այս կամ այն սարքն օգտագործելիս մեծ մասամբ չեն մտածում հաքերային հարձակումների մասին:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին