Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան

22 Սեպտեմբեր, 2019 19:46
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դեպի Վրաստան միջազգային ճամփորդությունների մասին թվային տվյալներ: «Վրաստանում հունվար-օգոստոսին զբոսաշրջության միտումների հակիրճ ուսումնասիրության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների ավելի քան 4% հավելաճ։ Առաջատարը՝ Ադրբեջանը կրկին հավելաճ է գրանցել (հավելաճը կազմել է 13%), Հայաստանից աճը կազմել է ավելի քան 4%։ Նվազումներ են արձանագրվել Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից ժամանողների առումով (համապատասխանաբար 9%, 52% և 14% նվազումներ): Պետք է նշել, որ բավական տպավորիչ աճ է արձանագրել Ղազախստանը․․․ապագայում կարծում եմ Ղազախստանում եկամուտներն ավելի են աճելու ու տուրիզմի առումով կայուն զարգացող շուկա է լինելու։ Ըստ այդմ, կարծում եմ պետք է ավելի արդյունավետ ու թիրախային մարքեթինգ իրականացնել այս երկրի մասով»,- գրել է նա: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին