Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

«Աղջկա բազարը» Արարատում դանակահարությամբ է ավարտվել

22 Սեպտեմբեր, 2019 15:59
«Աղջկա բազարը» Արարատում դանակահարությամբ է ավարտվել

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Հ. Կիրակոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ն. Վանոյանին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է աղջկա համար տեղի ունեցած խոսակցությունը ինչպես սովորաբար ասում են երիտասարդները՝ «աղջկա բազարը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին