Կարևոր իրադարձություններ

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք հանգստյան տների և Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

22 Սեպտեմբեր, 2019 15:49
Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք հանգստյան տների և Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը  17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի, «Ալվա», «ԵՊՀ», «Թեղենիս» հանգստյան տների, «Բուրմունք» հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Արագածոտնի մարզի Քուչակ, Հարթավան, Արագած, Երնջատափ, Նորաշեն, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան գյուղերի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին