Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է. Ռուբեն Ռուբինյան

22 Սեպտեմբեր, 2019 15:25
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է. Ռուբեն Ռուբինյան

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների ուղերձներին Անկախության տոնի առթիվ:

«Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության վառ օրինակն էին։

Սա, երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ։

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը։

Վերադարձ հնին չի լինելու, գաղջը վերջացել է, ազատ ու ժողովրդավարական Հայաստանը շարժվելու է առաջ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին