Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ. Գոհար Աբաջյանը՝ Սերժ Սարգսյանին

22 Սեպտեմբեր, 2019 12:41
Հեղինակ՝ Գոհար Աբաջյան
Ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ. Գոհար Աբաջյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, կարծում էի՝ Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ արձագանքները չափազանցված էին և ձևավորվել էին նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունքում:

Որոշեցի կարդալ: Եվ ի՞նչ պարզվեց. 10 տարի երկիրը կառավարած գործիչը, ով նման անփառունակ կերպով լքեց իր պաշտոնը, ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ: Անհասկանալի պաթոսախեղդ բառերի խումբ, անվերջ կրկնվող «իսկական արժեք, շինծու արժեք, ավանդույթ» և այլ բառերի ու մտքերի շարք:

Իր կառավարության տարիներին պետության սեփականությունը կոպեկներով իր շրջապատին վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից:

Միջազգային ֆոնդերից Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման համար գումար վերցնող և այդ գումարը դիվանագետ եղբոր միջոցով լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից:

Քարոզչական և քաղաքական առասպելների հիմնադիր, մեդիադաշտը մենաշնորհով փեսուն հանձնած «աներ» գործիչը խոսում է հետագա սերունդներին արժեքներ փոխանցելուց:

Մի բանում միայն չի սխալվել. ժողովուրդը իմաստուն է»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին