Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հայու գենը էլի պղծվեց, խաբար չեղաք. Հարութ Ուլոյանը՝ «կանանց շրջազգեստով» պարող տղաների մասին

22 Սեպտեմբեր, 2019 11:40
Հեղինակ՝ Հարութ Ուլոյան
Հայու գենը էլի պղծվեց, խաբար չեղաք. Հարութ Ուլոյանը՝ «կանանց շրջազգեստով» պարող տղաների մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է.

«Հայու գենը էլի պղծվեց, խաբար չեղաք: Գյումրիում համերգի ժամանակ ինչ-որ բեմականացման ընթացքում արտիստ-տղաները «կանացի շրջազգեստով» ինչ-որ դրվագ են ներկայացրել: Դրա հետ կապված «սրընթաց տարածվող» վայրահաչոցները, որ ինքնին մարազմ են, էդ մի կողմ: Բայց եթե այս վայրահաչոցներին նայենք «լրջի» տեսնկյունից, այսինքն` իրոք համարենք, որ այս մարդիկ ոչ թե «քաղաքական» նպատակներով, այլ «ազնիվ» քննադատություն են հնչեցնում, ապա պատկերն ավելի սարսափելի կլինի:

Եթե ամբողջապես վերլուծենք այդ մարդկանց «քննադատությունը», ապա, վստահորեն, կգանք այն եզրակացության, որ

1. այդ մարդիկ ընդհանրապես մերժում են «բեմական կերպարանք» հասկացությունը: Այո, ընդհանրապես պիտի մերժեն: Բեմ, դերասան, արտիստ հասկացությունները պիտի անընդունելի լինեն այդ «ազնիվ, զուլալ» մարդկանց համար: Եթե ոչ, ապա նրանց կողմինց կոնկրետ էս թեմաներով արվող «քննադատությունները» անմեղսունակություն են:

2. այդ մարդիկ, շեշտը դնելով «կանացի շրջազգեստ» ասվածի վրա և անընդունելի համարելով տղամարդու կողմից նման հագուստ կրելը, ըստ էության, հերթական անգամ արական սեռի համեմատ նսեմացնում են իգական սեռը: Եթե բեմականացման ընթացքում բեմ դուրս գային իգական սեռի ներկայացուցիչները «տղմարդուն վայել» «կոստյում-շալվարներով», ապա նրանց, վստահաբար, ոչ ոք չէր «քննադատելու»:

Իգական սեռի ներկայացուցիչը կարող ա իրեն «դրսևորել» արական սեռի ներկայացուցչների համար «նախատեսված» բոլոր բնագավառներում ու երբեք ոչ մեկի մտքով չի անցնի այդ «երևույթը» քննադատել, դեռ մի բան էլ «գովեստի» խոսքեր կընծայեն, թե բա` «տղամարդ կին» ա: Այնինչ արական սեռի ներկայացուցչի կողմից իգական սեռի ներկայացուցիչների համար «նախատեսված» բնագավառներում «դրսևորվելը» «անընդունելի» ա ամեն դեպքում, և, փաստորեն, նույնիսկ բեմում: Սրա բացատրությունը ընդամենը մեկն ա. չընդունել իգական և արական սեռերի իրավահավասարությունը, ավելին, իգական սեռը ստորադասել արականին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին