Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

18-ամյա տղան, որը 2 օրից բանակ էր գնալու, վրաերթի է ենթարկվել ու մահացել. Shamshyan.com

22 Սեպտեմբեր, 2019 10:55
18-ամյա տղան, որը 2 օրից բանակ էր գնալու, վրաերթի է ենթարկվել ու մահացել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է 18- ամյա Վռամ Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին, Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկղբնամասում երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթրակվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության էին հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին