Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

Ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը. Մարիամ Փաշինյան

21 Սեպտեմբեր, 2019 22:12
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում:

Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին:
Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:

Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, ովքեր բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, ովքեր ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում:
Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին