Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում

21 Սեպտեմբեր, 2019 21:07
Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում

Վրաստանի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով սևծովյան Բաթումի քաղաքում ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու: Հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Հետաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները մեղադրյալի կողմից իրականացրել են թեստային գնումներ և տեսագրության միջոցով ձայնագրել ամբողջ գործընթացը:

Ոստիկանները, որպես ապացույց, առգրավել են վաճառված «էքստազի» տեսակի թմրանյութ, ինչպես նաև՝ վաճառքից ստացված գումարը: Խուզարկման ընթացքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց պարունակող հաբեր:

Հետաքննությունն իրականացվում է «Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահում և վաճառք» հոդվածով, որը նախատեսում է պատիժ ՝ ազատազրկման տեսքով ՝ 8-20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին