Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է «օրենքով գող» Շոշիան և երեք հեղինակություններ

21 Սեպտեմբեր, 2019 20:09
Ձերբակալվել է «օրենքով գող» Շոշիան և երեք հեղինակություններ

Վոլոգդայի նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են օրենքով գողերի: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի գրավում») հոդվածով:

Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին: Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»:

Ամբաստանյալներից չորսը գտնվել են Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն կրում է պատիժը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին