Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

63-ամյա արմավիրցին կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ

21 Սեպտեմբեր, 2019 19:56
63-ամյա արմավիրցին կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ:

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին