Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը ոչնչով կաշկանդված չէ

21 Սեպտեմբեր, 2019 16:02
Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը ոչնչով կաշկանդված չէ

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանից կաշկանդվածություն չունենք»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ այսօր չի ցանկանում խոսել իրենց իրականացրած գործերի բնույթից:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնից ազատվելու հարցին՝ ԱԱԾ պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չի պատրաստվում մեկնաբանել այդ ամենը:

«Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, նա ԱԱԾ սպա է», – եզրափակեց Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին