Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզպետը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին

21 Սեպտեմբեր, 2019 15:25
Վայոց Ձորի մարզպետը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր ՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հերքել է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին: Սարգսյանը միջադեպից որոշ մանրամասներ է հայտնել.

«Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»,-ասել է նա: 

Մարզպետը նաև հայտնել է, թե  իր տեղեկություններով վիճաբանության պատճառն այն է եղել, որ իր օգնականը բակում հանդիպել է հայհոյանքներով զրուցող սպաների եւ, ամենայն հավանականությամբ փորձել է հանգստացնել: «Ցուցմունքներ են տվել, որ ես այնտեղ եմ եղել, պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել եւ էդ նույն հրաման տվողը նույնպես պետք է պատասխան տա: Կարծում եմ` փորձում են որեւէ կերպ ինձ ներգրավվեն, որպեսզի գործին հնչեղություն տան եւ չեմ կարող ասել` թե ինչ նպատակ ունեն»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին