Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Պուտինը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

21 Սեպտեմբեր, 2019 13:28
Պուտինը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

 

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

 

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին