Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

21 Սեպտեմբեր, 2019 13:10
Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ:

 

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին:

Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար ածվեց մեր ժողովրդի դարավոր երազանքը: Մեր Հայրենիքում՝ Մայր Հայաստանում, վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը:

 

Անկախությունը մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել:

Հարգելի՛ հայրենակիցներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ: Արևշատություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին:

Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին