Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Արշավիր Ղարամյանը՝ Արցախի իշխանությունների ֆավորիտ թեկնածու. «Հրապարակ»

21 Սեպտեմբեր, 2019 09:09
Արշավիր Ղարամյանը՝ Արցախի իշխանությունների ֆավորիտ թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս ամիսներին մեծ թվով թեկնածուների անուններ շրջանառվեցին, որոնցից հստակ են միայն մի քանիսը՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան։ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, և հավաստիացրել, որ արբիտրի դեր է խաղալու՝ չպաշտպանելով ոչ մի թեկնածուի և հնարավորություն տալով, որ ժողովուրդն անկաշկանդ իր ընտրությունը կատարի։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությունն ունենալու է ֆավորիտ։

 

Մենք տեղեկացանք, որ իշխանական շրջանակները հակված են առաջադրել և պաշտպանել Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ով եղել է Արցախի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ, իսկ ներկայում զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին