Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը, կա 4 վիրավոր. Shamshyan.com

20 Սեպտեմբեր, 2019 22:59
Ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը, կա 4 վիրավոր. Shamshyan.com

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5 –րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ նրանց Թալինի հիվանդանոց են տեղափոխել Թալինի հիվանդանոցի բժիշկները:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր լրատվամիջոցում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին